«Այլևս ոչ մի պրն Բարի տղա». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել՝ զենքը ձեռքին և «ավիատոր» արևային ակնոցով։ Նա նաև նախազգուշացում է արել Իրանին:

Նկարը վերնագրված է այսպես՝ «Այլևս ոչ մի պրն Բարի տղա»։

Իսկ գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանը պետք է շտապի միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնություն կնքելու հարցում։

«Իրանը չի կարողանում հավաքել իրեն։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու մասին համաձայնագիր։ Լավ կանեն՝ շուտափույթ կերպով խելամիտ վարվեն», - գրել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղի են մտել։ Սպասվում է, որ Իրանը Պակիստանի միջնորդությամբ առաջիկա օրերին կներկայացնի պատերազմի ավարտի շուրջ իր վերանայած առաջարկը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թրամփը չի ընդունի Թեհրանի ներկայացրած առաջարկը, որով նախատեսվում էր բացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային ծրագրի հարցը թողնել հետագա բանակցությունների համար։