Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից․...

Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Լրագրողների հետ շփման ընթացքում Պեսկովին խնդրել են նաև հաստատել, որ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ+-ից չի նշանակում միավորման աշխատանքի ավարտ։

«Մենք կցանկանայինք հուսալ դրան, իհարկե: Սա աշխատանքի շատ կարևոր ուղղություն է, որն առանձնապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, փոթորկված են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ սա ձևաչափ է, որը թույլ է տալիս էապես նվազեցնել տատանումները էներգետիկ շուկաներում և կայունացնել այդ շուկաները: