Փաշազադեյի տեղակալը հայտարարել է՝ Հայաստանում...

Ադրբեջանի կրոնական առաջնորդի տեղակալը՝ Փաշազադեյի տեղակալը, հայտարարել է, որ իրենք Հայաստանում ունեն 500 մզկիթներ, որ ոչնչացվել են և այդ 500 մզկիթները պետք է վերակառուցվեն ու հանձնվեն Փաշազադեի կառույցի տնօրինմանը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները այնտեղ: Նրանք ուզում են մզկիթներ կառուցել և դա հայտարարում են երկրի հոգևոր առաջնորդի տեղակալի մակարդակով։ Ցանկանում են Հայաստան բերել 100,000 ադրբեջանցիներ և դա հայտարարում են երկրի նախագահի մակարդակով, այն նախագահի, ով ինչ պահանջել է՝ Հայաստանի այսօրվա վարչապետը կատարել է։

Այս ընտրությունները երկու բանի մասին է, կամ մենք ծնկի ենք գալիս, ենթարկվում ենք և փորձում ենք մնալ մեր վաղեմի հակառակորդների հույսին կամ ուշքի ենք գալիս և սկսում ենք վերակառուցել մեր երկիրը, ունենալ ուժեղ երկիր և տեր լինել պատմապապերից ժառանգած մեր երկրին»,- նշել է Կարապետյանը: