Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայ...

Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը: Այս մասին X-ի էջում գրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոփ Բարաքը:

«Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը: Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հանձնառությանը»,- գրել է Բարաքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: