Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում...

ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։

Արայիկ Հարությունյանը, ըստ «Գեոպոլիտիկա» Telegram-ալիքի,   ընտրվելու է ՀԱՕԿ նախագահ` այդ պաշտոնում փոխարինելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ներկայում կալանքի տակ է

Արայիկ Հարությունյանը ներկայում նաև ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է: