
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ՝ գրելով.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի մայր օրենքի` ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ:
ՀՀ սահմանադրությունը մեր անկախ պետականության պաշտպաններից է, և նրա երաշխավորը մեզանից յուրաքանչյուրն է` ՀՀ քաղաքացին, որն իր ամենօրյա աշխատանքով, երկիրն ավելի լավը դարձնելու ձգտումով պետք է իր հերթին պաշտպան կանգնի այն արժեքներին, որոնք ամրագրված են մեր երկրի մայր օրենքում:
Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի կապակցությամբ՝ հայտնում եմ համոզմունքս, որ ՀՀ սահմանադրությունը շարունակելու է մնալ երկրի ժողովրդավարական ճանապարհի և զարգացման կարևորագույն հենասյուներից մեկը` ի շահ ՀՀ քաղաքացու և ողջ հայ ժողովրդի»: