Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անձամբ չի մասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ այս այցը չի կայանա։ Բացի այդ, մեզ մոտ խնդիր է առաջացել՝ կապված ամերիկյան վիզայի հետ»,-նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 26-ին: Արաղչին միջոցառմանը հրավիրվել է Չինաստանի կողմից, որը նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում:



