Ծաղկաձորում կկատարվի սողանքային մարմնի ճշգրիտ...

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Պահլավունյաց փողոցի սկզբնամասում և դրան զուգահեռ ընթացող Մհեր Մկրտչյան փողոցում արձանագրվել է սողանքային պրոցեսների խիստ վտանգավոր ակտիվացում։

Այս առնչությամբ, ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է անհապաղ իրականացնել՝ սողանքային մարմնի ճշգրիտ քարտեզագրում, լանջի կայունության համալիր հաշվարկ (հաշվի առնելով գրունտների ֆիզիկամեխանիկական հատկանիշները և գրունտային ջրերի ազդեցությունը), հակասողանքային և լանջի ամրացմանն ուղղված ինժեներական միջոցառումների առաջարկությունների ու նախագծերի մշակում։