«Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպե...

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8-ր հիվանդանոց է տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։