Արարատի մարզպետը խոսեց կոկորդիլոսաբուծարանի ծ...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այլևս չի ցանկանում խոսել կոկորդիլոսաբուծարանի ծրագրի մասին և այդ հարցերով խորհուրդ է տալիս դիմել ներդրող ընկերությանը։ Այս մասին նա ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։

ShantNews.am-ի ճշտող հարցին մարզպետը պատասխանեց, որ իրենք ամեն կերպ պատրաստ են օգնել ծրագրի իրականացմանը, բայց չեն կարող չափից ավելի շահագրգռվածություն ցույց տալ։ Նա ասաց, որ գուցե գործարարները հետ են կանգնել այս ներդրումից՝ տեսնելով հանրային ընկալումները հարցի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է առհասարակ ներդրումներին, Սարգսյանը խոստացավ, որ մարզպետարանով օգնելու են բոլոր նրանց, ովքեր կցանկանան ներդրում անել մարզում։