Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հստակ պատասխան չունի, թե ինչու իշխող խմբակցությունը Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեց,մինչդեռ նախորդ ՍԴ անդամի 2 թեկնածուներին հարցերով հեղեղել էր․«Գուցե այն պատճառով, որ խմբակցությունում Վահե Գրիգորյանի հետ երկար հանդիպում են ունեցել, կամ գուցե խմբակցության մի մասը Վահե Գրիգորյանին վաղուց ճանաչում է, և հնարավորություն ունեցել են այս կամ այն կերպմ տահոգիչ հարցերի շուրջ զրուցելու»,- եզրակացրեց նա:
«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպիտի հանդիպիհայաստանյան ներքաղաքական ներկապնակի որևէ ներկայացուցչի հետ , ոչ, քավ լիցի, խոսքը նրա մասին է, որ հանդիպում է արվում մի մարդու հետ, որի նկատմամբ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, և այսպիսի հանդիպումը կարող է դիտվել իբրև միջամտություն»- պարզաբանեց ԱԺ նախագահը:
Ռուսաստաբնակ հայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ Արարատ Միրզոյանը ողջունում է․«Կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են, այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ: Հանդիպման մանրամասներին տեղյակ չեմ, բայց որքան գիտեմ՝ խոսել են եղած տնտեսական ծրագրերի շարունակությանև նոր ներդրումների հնարավորության մասին»,- հայտնեց ԱԺ նախագահը:



