Արարատ Միրզոյանը աբսուրդային է անվանում Նիկոլ...

Լրագրողները երեկ խորհրդարանի նախագահից հետաքրքրվեցին, որ եթե վարչապետը չի մասնակցում խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանին, սա օրենքի խախտո՞ւմ է: ԱԺ նախագահը նշեց, որ վարչապետը երկրում չէ, հետևաբար դա չի կարող օրենքի խախտում լինել:

Արարատ Միրզոյանին լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում արած հայտարարությունը. «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, որով ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող»:

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհի որ կետում էլ լինի՞: Օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է: Ես չեմ հիշում կոնկրետ կոնտեքստն ու դրվագը»:

Փաստորեն, խորհրդարանի ղեկավարը աբսուրդային է որակում 2017 թվականին Փաշինյանի կողմից հնչեցված մեկնաբանությունը, որը նա արել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայության ժամանակ։

Պետք է նկատել նաև, որ սա Փաշինյանի և իր թիմակիցների համար նորմալ պրակտիկա է։ Նոր իշխանության առաջին դեմքերը հակասում են իրենց ընդդիմադիր ամբողջ գործունեությանը։