Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Ժոզ...

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի  նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Արարատ Միրզոյանի կողմից ընդգծվել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը: