
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու ու դրա հետ կապված մնացած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:
«Պետք է քննվեն «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխան հանցակազմի առկայության ու քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը», - Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը: