
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Այս մասին գրում է Мир․Реалий տելեգրամյան ալիքը։
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում Գոհար Աբաջյանը նշանակվել է հենց ԱՄՆ-ի առաջարկով։ Բացի այդ, նա մասնակցություն է ունենալու նաև ապագա քաղաքական գործընթացներում։