Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ուղիղ տեսակապով խոսել է արդեն 5-րդ օրը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակի մասին:
«Սիրելի՛ արցախցիներ, լավ նորություն ունեմ. առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների, առանց որևէ մեր կողմից թուլկություն ցուցաբերելու հարևան պետությունը վերակագնել է գազամատակարարումը մեր համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:Նա հավելել է, որ սա իրենց՝ արցախցիների հաղթանակն է:
Նշել է, որ այսօր կարող է ճանապարհն էլ բացեն, դա ևս ադրբեջանցիների որոշումը կլինի, նշել է.
«Զգացել են, թե ինչ սխալ են արել, ընկել են մեծ ճնշումի տակ թե՛ ներսում, թե դրսում»:



