Առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «...

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.

«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք «տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ »։