Ոստիկանության քողի եւ համազգեստի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա. ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի դեպքում պարգեւատրման չափը եւ դուք դա վճարում եք դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Տեղից ՔՊ-ական պատգամավորներից մեկը ինչ-որ բան ասաց, որը չլսվեց, ինչին Ավետիսյանն գոռալով արձագանքեց. «Արա»-ն դու ես, այ տղա, հանգսիտ տեղդ նստի հլը: Տո դու ի՞նչ կարաս ասես վափշե»:



