Իրավաբանական գնահատականի կարժանանան 1996թ.-ին...

«Ազգային համաձայնություն»կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ իր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։

«2019 թ. ապրիլի 3-ին իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ինձ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննության առարկա են դառնալու և իրավաբանական գնահատականի են արժանանալու նաև 1996թ.- ին ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու հանգամանքները, որոնք նույնպես հանդիսանում են իմ հաղորդման առարկա:

Հ.Գ.

Քանի որ քննիչի կողմից նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, ուստի այլ մանրամասնություններ այս պահին չեմ կարող հայտնել»,-գրել է Արամ Հարությունյանը: