Առաջնահերթ խնդիրն անվտանգությունն է. Կապան հա...

Սիսիանի խոշորացված Կապան համայնքի մի շարք գյուղեր, նոր իրողություններով պայմանավորված, դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Նրանց թվում է նաև Կապան քաղաքը: Պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգիստ չեն տալիս բնակիչներին, սակայն բոլորն այսօր միայն մեկ կարևոր հարցի պատասխան են ուզում ստանալ, ինչպես է լուծվելու իրենց անվտանգության խնդիրը: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգության հարցը դարձել է թիվ մեկ խնդիր:

«Կրճատվել են մեր հնարավորությունները՝ արոտավայրեր, վարելահողեր, անտառներ: Գյուղատնտեսության հետ կապված մեծ վնասներ են լինելու, բայց հիմա մեզ համար առաջնահերթ է բնակիչների անվտանգությունը պահելը, մնացած սոցիալական, տնտեսական հարցերը այս փուլում երկրորդական են»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ընդգծելով, որ ներկայում անվտանգության հարցերի ապահովման գործն արդյունավետ կազմակերպելու համար կամավորականներ են ներգրավվել:

«Եթե Տավուշի դեպքում գյուղերը որոշակի չափով հեռու են սահմանից, ապա Կապան քաղաքի դեպքում խոսքը 1 կմ-ի մասին է»,-ասաց Գևորգ Փարսյանը: