Առաջին ալիքը ներողություն է խնդրում «գեբելսյա...

«Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն»,-այս մասին իրազեկել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու հրապարակել հաղորդավարի խոսքի այդ հատվածը։

Հիշեցնենք, որ պաշտպան Ռուբեն Մելիքյանը  Հանրային հեռոստաընկերությանը մեղադրել էր «գեբելսյան սուտ» տարածելու համար։

«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության!! Սուտ! Սուտ! Սուտ! Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ», ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»»,-ահազանգել էր Մելիքյանը։