
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն առաջարկում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին Սարգիս Խանդանյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված են լինելու խորհրդարանականները, բայց հրավիրվելու են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, Կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմեր։ Աշխատանքային խումբը 6 ամիս կգործի։
Սարգիս Խանդանյանն առաջարկում է աշխատանքային խմբում ընդգրկել 11 պատգամավորի, որից 7-ը կլինեն «Իմ քայլը» խմբակցության անդամները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 2-ն էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։