Արագածոտնի մարզում բախվել է մի քանի ավտոմեքեն...

Այսօր՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 122-րդ կմ հատվածում բախվել են «Chevrolet», «Opel», «Lada» և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։