Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ո...

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում՝ Արագածոտնի մարզպետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Մինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: