
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«1 ասմսից ավելի է՝ էս խմելու ջուրը հոսում է, զանգահարում ենք «Վեոլիա ջուր», զանգահարում ենք Երևանի քաղաքապետարան, Արաբկիրի թաղապետարան՝ ոչ մի դրական պատասխան, մեկը մյուսի վրա է գցում, իսկ ջուրը ոչ միայն կորում է, այլ նաև հոսքի պատճառով ասֆալտապատ ճանապարհին փոսեր են առաջացել, այդ թվում՝ մարդաբոյ, որի պատճառով էլ հիմնականում գիշերային ժամերին վարորդները չեն նկատում դրանք ու ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
«Մի քանի մետր հեռավորության վրա «Վեոլիա ջուր» ընկերության մասնաճյուղերից մեկի գրասենյակն է գործում»,- նշել են նրանք:
«Գոնե այսքանից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, ով ավելի շատ զբաղված է իր պաշտոնական հանդիպումների մասին տեղեկություններ տարածելով ֆեյսբուքում, լավ կանի՝ հետևողականություն ցուցաբերի ու շատ արագ վթարը վերացնել տա, ինչպես որ աշխատել են Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը
Եթե նրանց պաշտոնավարման տարիներին նման բան լիներ, ժամերի ընթացքում հարցը կկարգավորվեր»,- նշել են նրանք: