
Ես չեմ կիսում Թագուհի Թովմասյանի քաղաքական շատ մոտեցումները, սակայն նրա հանդեպ հնչեցրած այս կեղտոտ և նվաստացուցիչ արտահայտությունը անընդունելի է և դատապարտելի։ Անթույլատրելի է կնոջը, մորը, նախկին լրագրողին ուղղված նման ստորացուցիչ մեկնաբանություն։
Այդ արտահայտությունը ոչ միայն անձնական վիրավորանք էր, այլև խորհրդարանի չեղած հեղինակության տրորում։ Մեր հասարակության մեջ նման խոսքերը խախտում են ոչ միայն էթիկայի, այլև մարդկային տարրական նորմերը։
Ափսոսանք է հարուցում այն փաստը, որ նման խայտառակ հայտարարությունից հետո լրագրողները շարունակում էին հարցեր ուղղել Արթուր Հովհաննիսյանին ու լսել նրա պատասխանները՝ անտեսելով այն, որ հենց իրենց գործընկերոջը՝ նախկին լրագրողին, կեղտոտ կերպով թիրախավորել էին։
Լրագրողի, կնոջ և մոր նկատմամբ նման հարձակումները պետք է արժանանան միանշանակ մերժման։
Բորիս Մուրազի