Ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցր...

Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը:

«Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց պահանջը մեկն է՝ Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը:

«Սեպտեմբերի 24-ին առևանգել են իմ երեխային: Մինչ օրս տեղեկություն չունեմ, թե որտեղ է իմ երեխան, քննություն է ընթանում, բայց ոչ մի բան էլ չի պարզվում, ոչ ոք տեղում չէ: Այստեղ բողոքելու ենք, որ, ի վերջո, Ռազմիկ Աբրահամյանը կալանավորվի: Եկել ենք դատախազության շենքի դիմաց, որպեսզի դատախազը մեզ պարզաբանումներ տա: Ինչի՞ համար է բա ստացել այս կոչումը, եթե մեր դատաիրավաական համակարգը նման փլուզման վիճակում է», - ասաց Հայկուհի Խաչատրյանը:

Նա նշեց, որ Աբրահամյանն իր ծննդաբերության ամբողջ ընթացքում ներկա է եղել, մինչդեռ հետո փորձել է կաշառել իրեն՝ առաջարկելով 1 մլն դրամ:

«Նպատակը մեզ լռեցնելն էր: Երբ ուսումնասիրում եմ մյուսների գործերը, նրանց էլ են 1 մլն առաջարկել ու ասել՝ գնացեք տուն», - ասաց Խաչատրյանը: