
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ժամկետների մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա սեպտեմբերի 29-ին Մինսկում։ Մենք ներկայումս պատրաստվում ենք այդ հանդիպմանը», -ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։