Հանուն անվտանգության, արդարության ու երկրի զարգացման` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը։
Կուսակցության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, բացման արարողությանը ներկա էին կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, Արագածոտնի մարզի Արագած խոշորացված համայքի ղեկավարը, համայնքի գործարարները, մարզի բնակիչները, կուսակցության անդամները, ինչպես նաև «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միության անդամները։



