Անզիջում ընդդիմության պահանջարկը հասունացել է

Երբ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 29-ին ՝ դաշինքի ընդհանուր ժողովում հայտարարարեց, որ դաշինքի պատգամավորները կվերականգնեն խորհրդարանկան ընդդիմության հեղինակությունը, պարզ դարձավ՝ Հայաստան դաշինքը պատրաստ է վերցնել մանդատները եւ մտնել խորհրդարան: Ցանկությունը պարզ էր առաջնորդի մի քանի այլ վերբալ ակնարկներից ևս՝ կապված արմատական ընդդիմություն լինելու, փողոցում եւ խորհրդարանում, այսպես ասած,հիբրիդային պայքար իրականացնելու մտադրություններից: Պարզ դարձավ նաև, որ Հայաստան դաշինքը չուներ, այսպես կոչված, պլան Բ՝ պարտության կամ ոչ ցանկալի արդյունքի դեպքում: Դա ընկալելի մոտեցում էր, թերևս: Փաստորեն, այդ պլանն ինքնին ի հայտ եկավ:Սակայն իրագործելի կհամարվեր, եթե դաշինքը հրաժարվեր պառլամենտական մանդատներից եւ անցներ բիրտ քաղաքական պայքարի՝ հասանելի բոլոր մեթոդներով, հեռացնելով պարտված իշխանությանը:Բայց նոր ձևավորվող ընդդիմությունը որդեգրել է քաղաքական այլ մեթոդաբանություն:Նախ, ըստ փաստաբան Ա. Վարդևանյանի ներկայացրած ընտրական խախտումների փաթեթի, դաշինքը կսպառի իր սահմանադրական իրավունքները Սահմանադրական դատարանում , ապա կյանքի կկոչի հիբրիդային պայքարի իր ծրագիրը:

Ընդդիմության պահվածքը կամ պահվածքի բացակայությունը

Քաղաքական տարբեր ուժեր՝ ՀԱԿ-ը, Ազգային ժողովրդական բևեռը, 5165 շարժումը հանդես եկան հետընտրական հայտարարություններով՝մերժելով ընտրական արդյունքները, բայցև ցանկություն չհայտնելով միանալ ՀՀ ՍԴ դիմող ուժերին:
ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ 29.06.2021 թվականին, «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում պնդում էր՝ հունիսի 20-ի ընտրություններում դրված է եղել «հրեշային» այլընտրանք՝ընտրել կա՜մ Ռոբերտ Քոչարյանին, կա՜մ Նիկոլ Փաշինյանին:

Ուշագրավ է, որ Լևոն Զուրաբյանը ,հենց ՀԱԿ-ն ու նրա առաջնորդին այլընտրանք չհամարեց: Իսկ եթե ՀԱԿ-ը այլընտրանք չէր համարվելու, ինչ՞ու էր հայտ ներկայացրել այս ընտրություններում: Հրեշային համարելով Քոչարյանի այլընտրանքը, Լևոն Զուրաբյանը իր հակասական մտքերի կոնվեյերից միտումնավոր դուրս գցեց այն իրողությունը, որ քարոզարշավից առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ էր ցանկանում նաև Քոչարյանի հետ դաշինքով հանդես գալ: Այդ ժամանակ մոռացության կտրվե՞ր Քոչարյանի «հրեշավոր» այլընտրանքը:

Զուրաբյանը լղոզեց իրեն երկու անգամ ուղղված հարցի պատասխանը, թե ինչո՞ւ նախկին ռեժիմների օրոք, մասնավորապես, 2013 թվականին, ՀԱԿ–ի օգտին պաշտոնապես հաստատված քվեների թիվը 106.000 հազար էր, իսկ սուպեր դեմոկրատ Փաշինյանի կազմակերպած ընտրություններում՝ առավելագույնը 20.000 ձայն:
Այսօրինակ երկտականի խաղերը՝ այսօր սիրեմ, վաղն՝ ատեմ ոչ քաղաքական դիրքորոշմամբ, հանգեցնում են նրան, որ Հայստանում հասունացել է պինդ, կուռ, սկզբունքային, քաղաքական հստակ ծրագրով, գաղափարական ընդդիմության ծնունդը:


Բեկորներից ձուլվա՞ծ, թ՞ե հիմնովին նոր ընդդիմություն է պետք

Այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտը ընտրական աֆտերշոկեր է ապրում: Հետպատերազմական Հայաստանի բնակչության ավտոպիլոտային դիրքորորշումը սեփական երկրի ճակատագրի նկատմամբ պետք է փոխել:

Թե հնաբնակ ընդդիմադիրները , թե քաղաքական նիշաներում նոր տեղավորվող ուժերը փնտրում են մեկ հարցի պատասխան՝ինչո՞ւ այսպես ստացվեց: Եթե նորաստեղծ քաղաքական ուժերի դեպքում, քաղաքական «ստարթ-ափի» անհաջողությունը, թերևս, հասկանալի է, ավանդական քաղաքական ուժերի զարմանքը ընտրական ֆինիշային տվյալներից, խորհելու առիթ է տվել: Հրապարակային ելույթներում քաղաքական գործիչների ինքնախարազանումն ու, միևնույն ժամանակ, սեփական ընկճվածությունը քողարկելը վկայում է՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտը արմատական վերաֆորամատավորման կարիք ունի:

Եթե հները մնում են ու շարունակում են «խաղալ», ապա պետք է ազգային գաղափարախոսություն ստեղծեն, թրծեն հանրային քննարկումներում եւ արագորեն անցնեն խորքային պայքարի: Նոր քաղաքական դերակատարները, ըստ էության , առկա են , բայց ներկայանալի չեն, չունեն ընկալելի գաղափարախոսություն, նույնն է , թե չունեն ապագայի նոր տեսլական ու կերպար:
Հանուն ճշմարտության նշենք, որ 17+ -ի ֆորմատը փորձեց ընդհանրացնել ներհակ կուսակացությունների քաղաքական նկրտումները, սակայն , ակնհայտ էր, որ իշխանական պոպուլյացիայի կտցահարումները՝ հները, էլի նույն դեմքերը, դուք ով եք, որ.... արտահայտություններով, իրապես հարվածեցին այդ ֆորմատի հեղինակությանը: Գումարվեց նաև շարժման ընդհանրական գաղափաևախոսության , գործողությունների պլանի բացակայությունը ,նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ կրիտակական զանգված էր կուտակվել փողոցում: Անհամարձակությունը, որոշումների կայացման հարցում թուլակամությունը և, ըստ մամուլի տեղեկությունների, առաջ եկող ներքին հակասությունները, կողոպտեցին շարժման նկատմամբ հանրային վստահության վերջին հույսը:

Չնայած որ, քաղաքական այդ սիներգիայում կային թարմ, կտրուկ դիրքորոշում ունեցող ուժեր:

Հետընտրական խոցված Հայստանում քաղաքական «էքսպրես» առաջարկ է հասունացել՝ ունենալ նոր բովանդակությամբ, ինչպես ընդունված է ասել, ընդգծված հայկականությամբ, ընդդիմություն, որի համար մերժելի կլինի քաղաքական նախորդ կուսակցությունների գործողությունների դուբլյաժը: Նոր ընդդիմությունը պետք է կարողանա հանրային կոնսոլիդացիա ստեղծել իշխանությունից իշխանությանը հեռացնելու եւ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու, այն ընդլայնելու գաղափարների շուրջ:

Ցայսօր մեր երկիրը չունի հստակ ու կայուն դիրքորշում երկրի տնտեսության զարգացման, արտաքին քաղաքականության,մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ընդլայնելու, Արցախի կարգավիճակի հարցերում: Ինչպիս՞ի երկիր պետք է լինի Հայստանը, ին՞չ դոկտրինով :
ՓՈՐՁԸ ցույց տվեց որ....

Բազմավեկտոր, դիֆերենցված արտաքին քաղաքականությունը շահեկան է նորագույն աշխարհակարգի պարագայում:Բոլոր երկրները, գերտերությունները առաջնորդվում են իրենց շահերով փոքր ու մեծ տարածաշրջաններում: Հայաստանը այժմ գործոնից վերածվել է հպատակի:

Չլինլով ռուսոֆոբ, ավելին՝ ընդգծված ռուսոֆիլ, հարց եմ տալիս. այդ ինչպե՞ս ստացվեց, որ , լինելով շաղկապված Ռուսաստանի հետ անվտանգային տարբեր պայմանագրերով, մենք կորցրեցինք Արցախի 75%-ը, թուրքը մտավ Հայաստան ու բույն դրեց,Հայաստանի օդային տարածքը պատերազմական օրերին վերածվեց առանց պահակ բոստանի: Միշտ ասվում էր՝ Արցախի հարցը եւ Հայաստանի անվտանգությունը կապվում է եւ մեր դաշնակցային հարաբերությունների հետ: Փաստորեն, մենք խոցելի դարձանք Ուկրաինայի եւ Վրաստանի նման՝կորցնելով տարածքներ: Ու եթե Նիկոլ Փաշինյանի կուլիսային սադրանքները կարող էին խաթարել մեր դաշնակցային, անվտանգային պայմանագրերի իրականացումը, ուրեմն, այդ պայմանագրերը պետք է ապահովագրված լինեն «իմունիտետով»:

Ենթադրյալ նոր ուժերից ձևավորվող հայոց քաղաքական սիներգիան պետք է կաշկանդված լինի բացառապես ազգային շահով, երկրի տարածքային ամբողջականության, տարածքային նոր նվաճումներով, ոչ թե դաշնակիցների, գործընկերների միջև փոխհարաբերությունների գերությամբ:


Լիլիթ Աղեկյան