Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2027 թվականը: Նա նման հայտարարություն է արել Փարիզի մոտ տեղակայվածՎիլյակուբլե ավիաբազայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, գրում է Le Monde-ը:
«ԵՄ վերջին որոշումները, ներառյալ՝ ռուսական նավթային ընկերությունների դեմ նոր պատժամիջոցները, Մոսկվայի վրա ճնշում գործադրելու իրական շրջադարձային կետեր են դարձել»,- ընդգծել է Մակրոնը:
Ֆրանսիայի առաջնորդը նշել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը, որն իր ընտրությունից հետո խոստացել էր արագորեն ավարտել հակամարտությունը «24 ժամվա ընթացքում».
«Գաղփարները փոխվում են, երբ դրանք կոնկրետ են դառնում: Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում տեղի ունեցածը պետք է շատերին ոգեշնչի և նրանց պակաս կատեգորիկ դարձնի», - հավելել է նա:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ֆրանսիայից ուկրաինական բանակի համար 100 Rafale կործանիչ գնելու ծրագրերի մասին: Ֆրանսիական լրատվամիջոցները պայմանագիրը անվանում են պատմական, նշելով, որ համաձայնագիրը վերաբերում է ավիացիային և հակաօդային պաշտպանության համակարգերին:



