Անթույլատրելի է նման մարդկանց գոյությունը Արց...
44 օրյա պատերազմից անցել է բավականին երկար ժամանակ և այդ ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի կատարվեր Հայկական Բանակի վերազինում ժամանակակից զինտեխնիկայով և տարվեր դիվանագիտական լուրջ աշխատանքներ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Ադրբեջանը երբեք չի կարող միջազգային հանրության առջև ներկայացնել Արցախը և արցախահայությանը: Դա մի պետական միավորում է, որի աշխարհի քարտեզի վրա հայտնվելը չի համապատասխանում ոչ մի միջազգային նորմի: Արդեն 34 տարի է թշնամու կողմից արցախահայության նկատմամբ վարում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն: Դրա վառ օրինակներն են արցախյան երեք պատերազմները, ներկայիս հումանիտար աղետի ստեղծումը՝ պայթեցնելով կամ փակելով Արցախը սնող գազատարը: Այդ պետական միավորման միակ նպատակն է հայ ժողովրդի մասսայական բնաջնջումը իր պատմական Հայրենիքում:
Փոփոխվող աշխարհակարգի շեմին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող գունավոր և թավշյա հեղափոխությունները մոլորակի տարբեր հատվածներում և առավելապես նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, ունեին մեկ ռազմաքաղաքական նպատակ՝ ամրանալ տվյալ պետություններում իրենց կողմից կառավարվող իշխանություններով, ՀԿ-ներիվ, և տարատեսակ այլ կազմակերպություններով, խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար՝ իր սահմանների երկայնքով լոկալ պատերազմների տեսքով: Ներքաշել ՌԴ-ին այդ պատերազմների մեջ:
«Ժողովրդավարության» տարածման քողի տակ ԱՄՆ-ը՝ իր գոնավոր և թավշյա հեղափոխություններով, ինչպես նաև ռազմական բիրտ ուժի կիրառմամբ բերեց մեծ պատերազմների արհավիրքներ այդ ազգերի և պետությունների համար: Հարկ է նշել՝ նախկին Հարավսլավիան, Եգիպտոսը, Լիվիան, Իրաքը, Սիրիան, Վրաստանը, Ղրղցստանը, ՈՒկրաինան, Հայաստանը և մի շարք այլ պետություններ մոլորակի տարբեր հատվածներում:
Հետաքրքիրն այն է, որ թավշյա հեղափոխությունների նախապատրաստման պարագայում, շատ դեպքերում հենարան էին հանդիսանում այդ պետությունների իշխանությունները, կամ կոնկրետ իշխանական շրջանակները: Նրանց անմիջական աջակցությամբ, մի քանի տարիների ընթացքում խորացվում էր սոցիալական ճգնաժամը տվյալ պետություններում, հանրությանը հասցնելով աղքատության շեմին: Դրան զուգահեռ հանրայնացվում էին ապագա կադրերը՝ իրենց «ժողովրդավար», «անաչառ» և «ժողիվրդի ծոցից ծնված» կերպարներով, հող նախապատրաստելով ապագա թավշյա կամ գունավոր հեղափոխության: ԱՄՆ կառավարությունը այդ ծրագրերի իրագործման համար ներդրել է միլիարդավոր դոլլարներ: Ստեղծել ՀԿ-ների, աղանդների, ֆոնդերի, իշխանություններին կաշառելու (գնելու) աննախադեպ ցանցեր և սխեմաներ: Իրենց ստեղծած կադրերին նախապատրաստում և սնուցում էին համապատասխան գաղափարախոսություններով, ելնելով ազգային-էթնիկ առանձնահատկություններից, սոցիալ-տնտեսական իրավիճակից, ժողիվրդի վախերից և ակնկալիքներից:
Հայաստանը և Արցախը իերնց մաշկի վրա զգացին «ժողովրդավարական» թավշյա հեղափոխության արյունոտ գինը՝ որի արդյունքում «քաղաքակիրթ» Արևմուտքը լուռ հետևում էր հայ ժողովրդի դեմ «պայմանավորված պատերազմի» արդյունքների «նախագծված» ավարտին:
ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի և Արցախի դեմ հանեց ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային, և իր սիրիական ահաբեկչական կազմավորումներին, ինչպես նաև իր դաշնակից Պակիստանին և Իսրաելին: Արվում էր ամեն ինչ, որպեսզի հայկական բանակը ջախջախվեր շատ մեծ զոհերով: Այս պատերազմի շահագրգիռ կողմերի վերջնական նպատակն էր Արցախի հայաթափումը: Բազմահազարանոց արցախահայերի գաղթը դեպի Հայաստան, ստեղծելու էր հումանիտար և սոցիալական կոլապս և այդ արհավիրքի ֆոնին, օգտագործելով իրենց հինգերորդ շարասյանը՝ իշխանությունների, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների տեսքով, նրանք կազմակերպելու և իրականացնելու էին հասարակության մասսայական բողոքները ընդդեմ ՌԴ-ի, որպես իր դաշնակից Հայաստանին «դավաճանած» պետության: Որի արդյունքում անհապաղ պետք է ՀՀ-ից դուրս հանվեր ՌԴ 102-րդ ռազմաբազան: Դրանից հետո Ամրանալով Հարավային Կովկասում՝ ԱՄՆ-ը ներխուժելու էր Թուրքիայի միջոցով Միջին Ասիա և Ղազախստան:
Այդ պլանը չստացվեց մի պարզ պատճառով, քանի որ ՌԴ-ն ելնելիվ իր ազգային և պետական շահից, ինչպես նաև հաշվի առնելիով իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, խաղաղապահ զորքեր մտցրեց Արցախի Հանրապետություն, պահելով այն, ինչի համար մեր հազարավոր հերոսներ նահատակվեցին 1990 թվականից մինչ օրս:
Արցախյան երրոդ պատերազմում հայկական բանակի դեմ կիրառվում էր ՆԱՏՕ-ի հետախուզական արբանյակները, որոնք ռեալ ժամանակով Իգդիր քաղաքի իրենց բազայում, ամերիկյան մասնագետների անմիջական մասնակցությամբ, հայտնում էին հայկական բանակի ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի տեղակայման կորդինատները Արցախի տարածքով մեկ, որից հետո թշնամական ուժերը հարված էին հասցնում բոլոր զինատեսակներից, այդ թվում թուրքական և իսրաելական անօդաչուներից:
Վերջին մեկ ամսվա ընթացքում, Հայաստանում և Արցախում Արևմուտքի անմիջական հրահանգով, հայկական լրատվամիջոցները, ՀԿ-ները, անհատները, հիբրիդային պատերազմ են վարում ՌԴ-ի դեմ՝ վերջինիս կողմից ՈՒկրանիայում իրականացվող հատուկ օպերացիան դատապարտելով:
Փորձում են զերոյացնել ռուսական խաղաղապահ ուժերի ծառայությունը Արցախի Հանրապետությունում: Չհասկանալով մի պարզ ճշմարտություն, որ ՌԴ-ն չի զիջելու ԱՄՆ-ին ոչինչ իր կենսական ազդեցություն գոտի համարվող Հարավային Կովկասից:
Արցախի Հանրապետության նախագահը և իր արևմտամեդ կառավարության մի շարք անդամներ, որոնք տարիներ շարունակ գաղափարապես հակառուսական և հակահայկական անձիք են, այսօր անմիջական վտանգ են ներկայացնում Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության անվտանգությանը: Դրա վառ օրինակն է Փառուխում կատարվող իրադարձությունները, գազատարի հետ կապված իրավիճակը և սեպարատ գաղտնի պայմանավորվածությունները արցախահայության թիկունքում:
ՌԴ-ում չեն վստահում ներկայիս Արցախի իշխանություններին և արևմտամեդ մի շարք նախարարների և այլ պաշտոնատար անձանց, որինք Արցախի համար այս բախտորոշ ժամանակահատվածում գաղտնի և ոչ գաղտնի վարում են բացահայտ հակառուսական քաղաքականություն, հրահանգներ ստանալով իրենց արևմտյան տերերից:
Արցախի Հանրապետությունը կլինի ապահով միայն այդ պաշտոնյաների անմիջական հեռացման պարագայում իրենց զբաղեցրած պաշտոններից, որոնք ի շահ Արևմուտքի, իրենց տերերի հրահանգներով, բավականին հաջող գործողություններ են ծավալել ՌԴ խաղաղապահ ուժերին հեղինակազրկելու ուղղությամբ, որը շատ վտանգավոր է, հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում:
Անթույլատրելի է նման մարդկանց գոյությունը Արցախի իշխանության մեջ, որոնք հարվածում են դե ֆակտո Արցախի անվտանգության միակ երաշխավոր հանդիսացող ՌԴ խաղաղապահ ուժերին:
Արցախը ինքնամաքրման կարիք ունի, որի արդյունքում դյուրին կլինի վստահելի համագործակցությոնը ՌԴ-ի հետ:
Ի վերջո հասկսնալ է պետք, որ գերտերությունները միշտ գալիս են փոխշահավետ համաձայության և ընդունում են միմյանց ազդեցության գոտիները: