«Անտիֆեյք»-ում իրականացվում է խուզարկություն,...

«Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում տոտալ խուզարկություն է տեղի ունենում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այն տեխնիկան, որը որևէ կերպ կարող է կապ ունենալ եթեր տալու հետ, մարդիկ վերցնում են»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: 

«Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը: