Սիրելի՛ Երևանցիներ սպասվում է հերթական ձյան տեղումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Անտերության մատնված մայթերն ու բակերը չեն մաքրվել սառույցից ու նոր տեղումների պարագայում անանցանելի ու վտանգավոր է դառնալու տեղաշարժվելը։
Տարբեր բժշկական հաստատություններում այս պահին գտնվում են մեր քաղաքացիները՝ տարբեր մարմնական կոտրվածքներով։
Ասե՛ք, անե՛նք հիմնարկը մատնված է անգործության, որը ի զորու չէ տարրական մաքրման աշխատանքներ կատարել։
Միլիարդավոր դրամների մսխում ու պարգևատրում. ահա այն ամենը ինչը իդեալական ստացվում է ՔՊ-ի ու փոքրիկ խմբակի մոտ»,- գրել է նա:



