«Հայաստանը չունի արտադրական բնույթի անտառներ, մեզ մոտ հատումներն իրականացվում են սանիտարական հիմունքներով: Անցյալ տարի 3 անգամ ավելացան հատումների ծավալները՝ մոտ 90.000 խմ հասնելով: Այս տարի 17.500 խմ մասին է խոսքը: Այսինքն՝ այն ծավալների օրինական ծառահատումներ իրականացվեցին, ակայն ՄԱԿ-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ տարեկան 1,5 մլն մետր վառելափայտ է սպառվում Հայաստանում: Սա խոսում է այն մասին, որ վառելափայտ կա և կա պահանջարկ, որ մարդիկ Արցախից և այլ վայրերից ծառերը հատում են ու վախառում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
Նա տեսակետ հայտնեց, որ անտառահատումների դեպքում բացի սոցիալական խնդիը նաև բիզնես շահ կա:
«Նույնիսկ այն բնակավայրերը որոնք գազաֆիկացված են, մարդիկ գազ չեն օգտագործում, քանի որ իրենց շահավետ չէ: Պետք է այլընտրանքային էներգակիրներ ունենանք: Պետությունը, որն իր բնակչին արգեկլում է անտառահատում իրականացնել, պետք է տա այլընտրանք: Խոսում ենք նրա մասին, որ բնակչին 8 խմ փափուկ է դրամադրվում, սակայն ցրտաշունչ ամսիսներին դրանով չես կարող տաքանալ»,-ասաց նա:
Պետք է կտրուկ քայլեր իրականացվեն անտառահատումների դեմ, սակայն մյուս կողմից էլ ունենք լուրջ սոցիալական խնդիր ու պետությունն այլընտրանքային ծրագրեր պետք է իրականացնի այս մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու համար՝ ամփոփեց Վիկտորյա Բուռնազյանը:



