«Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մի հրաշք հյուր ունեի այսօր` մեկուկես ամսական Արենը:
Փոքրիկը նորից է ապրեցնում 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Լեռնիկին ու Մարիային:
«Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում»,-գրել է նա: