«Հետք»-ը գրել է․ «2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի օրերին, մի շարք սահմանափակումներ էին գործում։ Քաղաքացիներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ գնումների, աշխատանքի կամ առողջական խնդիրները լուծելու համար։ Մտցվել էր տեղաշարժման թերթիկների պարտադիր օգտագործման պահանջ։ Արմեն Խալոյանին, որը անօթևան էր, տուգանել էին՝ տանը չգտնվելու համար։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Արմեն Խալոյանը շարունակում էր ապրել փողոցում։ Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տուգանել են նրան՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու, տանից դուրս գտնվելու և դիմակ չկրելու համար։ Ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 300 հազար դրամ։ «Եթե տուն չունեմ, ինչպե՞ս պետք է տանը մնայի։ Դիմակ գնելու համար գումար էլ չունեի։ Խնդրել եմ ոստիկաններին դիմակ տրամադրել, սակայն մերժել են»,- պատմել է Խալոյանը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում