Կալիֆորնիայում անօթևան տղամարդը առևանգել է 150 հազար դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ և վայրէջք կատարել տեղի լողափերից մեկում: Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Փետրվարի սկզբին 50-ամյա տղամարդը մտել է Պալո Ալտոյի օդանավակայան, հասցրել գործի դնել և օդ բարձրացնել մեկ շարժիչով ամերիկյան Champion ինքնաթիռը և այն տեղափոխել կարճ թռիչքով։
Այնուհետև, առևանգողը վթարային վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյից հարավ գտնվող Half Moon Bay-ի լողափում և հաջող վայրէջքից անմիջապես հետո ձերբակալվել:
Տղամարդը քննիչներին ասել է, որ ինքը առևանգել է ինքնաթիռը, որպեսզի իշխանություններին մատնանշի օդանավակայաններում անվտանգության խնդիրների մասին: Նա նաև բացատրել է, որ թռչել սովորել է հայրենի Բրազիլիայում։ Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են ուրիշի անձը հաստատող փաստաթղթեր։
Տղամարդուն նա հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել: Արդյունքում, մեղադրյալը 10 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։



