ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըոտ որի՝ Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Քոչարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։



