Աննա Հակոբյանը պատրաստվում է ինչ որ պահի փոխա...

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվությունից կարելի է ենթադրել, որ նա քաղաքական լուրջ հավակնություններ ունի։ Պետական որևէ պաշտոն չունեցող անձը հանդիպում է երկրների ղեկավարների, պաշտպանության նախարարների, միջազգային կառույցների ղեկավարների հետ, հաճախ սադրիչ քաղաքական հայտարարություններ է անում,  վերլուծում է բանակի և պատերազմի խնդիրները։ Կարճ ասած, իրեն դրսևորում է այնպես ինչպես կաներ հեռահար քաղաքական պլաններ ունեցող քաղաքական գործիչը։

Փաշինյանի կնոջ այս ակտիվությունը դեռևս շշուկների մակարդակում, բայց խոսակցությունների առիթ է դառնում  նաև ՔՊ ներսում։ Կուսակցության կանայք խանդով են նայում և լավ իմանալով Աննա Հակոբյանին, վստահեցնում են, որ այս ամենը դատարկ տեղը չի արվում․ «Աննա Հակոբյանը խիստ ամբիցիոզ է և միևնույն ժամանակ անտարբեր բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք իր շահերի տիրույթում չեն։ Տպավորություն է, թե նա պատրաստվում է ինչ որ ֆորսմաժորային իրավիճակում զբաղեցնել ամուսնու տեղը»,-ասաց ՔՊ-ական կանացից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։