Աննա Հակոբյանը կարծում է, որ հայ ժողովուրդը զ...

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը կրկին խոսել է հայ ժողովրդի մասին և այն մասին, թե երբ ենք մենք հիշում հայրենիքի համար կյանքը տված հերոսներին․ «Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք»,- գրել է Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում։

Աննա Հակոբյանն, ըստ էության համարում է, որ բոլոր հայաստանցիները զոհված հերոսներին հիշում են հանուն «մի փոր հացի»։ Սա այս կնոջ կողմից ասված առաջին աբսուրդային միտքը չէ, բայց վստահաբար սա անցնում է բոլոր կարմիր գծերը։ Աննա Հակոբյանն իր գործունեությամբ, հրապարակային խոսքով ոտնատակ է տալիս հայ ժողովրդի արժեքները, ազգային նիստուկացը և եղած արժեքները ներկայացնում է ամենաստոր լույսի ներքո։

Աննա Հակոբյանն իհարկե կարող է շարունակել և կշարունակի իր այս գործունեությունը, եթե հայաստանցիները, որպես իրենց ազգային արժեքներին հավատարիմ հանրություն, նրան քաղաքավարի կանգնեցնելու ձևը չգտնեն։ Ու, եթե իրականում Աննա Հակոբյանը, եղած իշխանությունը շարունակեն իրենց այս գործունեությունը, ապա կարելի է կարծել, որ իրականում ճիշտ են նրանք ու մենք ապրում ենք «մի փոր հացի» համար ու վախենում ենք նրանց դեմ դուրս գալով զրկվել դրանից։