«Աննա Հակոբյանը Ալիևի ու Էրդողանի կանանց Շուշ...

Կարոտում եմ երեխուս շիրիմը, դուք տարբեր խաչաձև հարցեր եք տալիս Արցախի նախագահին, հրահրում եք որպես ի՞նչ, այդ մարդն էլ է մեղք, ինքն էլ է ինձ նման կորցրել իր երկիրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի Էլիզա Բաղդասարյանը։

«Այո, ես կողմ եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Արցախը կործանեց, հիմա էլ կործանում է Հայաստանը։ , Հիմա իր կնիկը Ալիևի ու Էրդողանի կնանիքի հետ նկարվում է, կարծես ընկերուհիներ էին։ Ասեց՝ եկեք Շուշիում չայ խմենք, հիմա էլ ուզում է Սևան հրավիրի, հա՞։

Արցախը կորցրեցինք, կարոտ ենք մենք մեր Արցախին, ցավ ենք ապրում։ Այստեղ, այնտեղ էս մի տարածքն ենք նմանեցնում Արցախին, այն մի օդն ու ծառն ենք նմանեցնում, բայց մենք պիտի ոտքի կանգնենք։ Շատերը ասում են՝  զո՞հ եք ուզում, պատերա՞զմ եք ուզում։ Չէ, զոհ չեմ ուզում, բայց ուզում եմ գնամ իմ երկիրը։

Եթե Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ղեկավարի, կորցրեց, ապա թող հրաժարվեր կամ հրաժարվի, ինչ-որ մի խելացի մարդ ներկայանա, մեր երկիրը պահի, մենք էլ թե բանակցություններով է, թե պատերազմով է, մեր երկիրը հետ վերցնենք, այդքանը կասեմ»,–ասաց նա։

Արցախցի կինը տեղեկացրեց, որ իր որդու շիրիմը Գանձասարում է, զոհվել է 2020–ին։

«Արցախի նախագահը 2023–ին եկավ աերոպորտ, արտասունք երեսին մոտեցավ, ասեց՝ ժողովուրդ, հնարավորություն չկա, ձեր կյանքը փրկելու համար ստիպված հանձնվում ենք, որ Հակարի կամուրջով անցնենք, որ կորուստ չտամ 120 հազար մարդկանց կյանքը, ստիպված անցնում ենք։ Ես մոտեցա, հարցրի՝ հարգարժան նախագահ, խնդրում եմ, կարո՞ղ եմ որդուս գերեզմանը տանեմ, որդուս մարմինը տանեմ։ Ասեց հարգելի քաղաքացի, եթե երեկ է զոհվել, էսօր է զոհվել, տանում են վիրավորների հետ, բայց 20 թվի զոհվածը ես չեմ կարա տանեմ, նախ չունենք տեխնիկա, երկրորդն էլ արդեն թուրքերը մտել են։

Հիմա էս մարդուն մեղադրում ենք, բայց փաստը էն ա, որ Նիկոլն ա մեր երկիրը ծախել, Նիկոլն ա մեր տունը տվել, Նիկոլն ա իմ երեխու գերեզմանը պղծել։ Ես չեմ իմանում էս պահին թուրքը իմ տղային, իմ հերոսին, իմ Արմեն, շիրիմը քանդել ա, պահում ա, թե չէ»։