Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ռուսական գո...

Թաթուլ Հակոբյանը և իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը  այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում խոսում էին ռուսների տարածաշրջանից դուրս գալու մասին։ Երկուսն էլ պնդում էին, որ հենց ռուսներն են ստեղծում ֆոն, թե Հայաստանում հակառուսականություն կա․«Ես կարծում եմ, եթե լինի նոր պատերազմ ու այդ պատերազմում ռուսները պետք  է գտնեն մեկին ում վրա պետք է բարդեն այս ամեն ինչը»,-ասում է Թաթուլ Հակոբյանը պնդելով, որ հակառուսականության մասին աղմուկը հենց կլինի այն կետը, որի վրա հենվելով ռուսները պետք է ասեն՝  «չօգնեցին Հայաստանին, քանի որ այստեղ հակառուսականություն կա»։

Եթե մի պահ մոռանանք, թե ովքեր են խոսում այս թեմայի մասին և ինչ հարթակում են հնչում այս մտքերը, ապա կստացվի, որ թեման քննարկող խոսնակները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը, իր կինը՝ Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, իշխանական մյուս ակտիվ գործիչները և սրան գումարած պրոարևմտյան լրատվամիջոցները ռուսական գործակալական ցանցի մաս են։ Հատկապես վերջին օրերին հակառուսական տրամադրություններ գեներացնող, հակառուսականության առկայության մասին խոսելու առիթ տվող հայտարարություններ և գործողություններ վերնշված անձինք են արել։

Բայց քանի որ մենք գիտենք, ովքեր են այս թեման քննարկողները և ինչու են դա անում, ապա քննարկման նպատակն ու տրամաբանությունը լրիվ հասկանալի է։ Հնարավոր պատերազմցի առաջ իշխանություններ նոր մեղավոր են նշանակում և այդ մեղավորը Ռուսաստանի Դաշնությունն է։