
Օրերս հայտնի դարձավ, որ կիրակի Լա Դեֆանս Կոմպլեքսում տեղի է ունեցել սև ու սպիտակ դրես-կոդով փարթի, որը կազմակերպել էր Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Երկրում տիրող աղետալի իրադարձությունները չեն խանգարել Աննա Հակոբյանին ու մերձիշխանական շրջանակներին քեֆ-ուրախություն անել։ Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիին հրավիրված են եղել զոհված զինծառայողների ծնողներ։
Հավաքին մասնակցել են նաև ՔՊ-ի կեղտոտագույն քարոզիչները, այդ թվում նախկինում պոռնո հոլովակներում նկարված Ռոման Բաղդասարյանը։
Վստահաբար կարելի է ասել, որ զոհված զինծառայողների ծնողների մեծ մասը տեղյակ էլ չի եղել, որ նույն հավաքին մասնակցելու են նման անձինք, այդ թվում պոռնոդերասան։ Ընդ որում նշված պոռնոդերասանը բազմաթիվ անգամներ թիրախավորել է 44-օրյա պատերազմի մեր հերոսներին նրանց սխրանքը անվանարկելով։