Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Սիրիայի վերջին զարգացումները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները», - հայտնել է գրասենյակը ։
Էրդողանը հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Դամասկոսը քաղաքական լուծման կարիք ունի, հավելել են գրասենյակից: