Անիպեմզայում հին հացի փուռն ու ճաշարանը բառիս...

Անիպեմզայում հին հացի փուռն ու ճաշարանը բառիս բուն իմաստով ավերակներ են: Դպրոցը չունի տանիք, համակարգիչ, շուտով չի ունենա բնագիտական առարկաների ուսուցիչ: Գյուղը չունի զբոսայգի, բժիշկ, մանկապարտեզ, գրադարան: Մարդիկ ուզում են աշխատել՝ չունեն մշակելի հողեր: Գյուղը չունի դեպի իրեն տանող սարքին ճանապարհներ, նույնիսկ հարազատներն են հրաժարվում հաճախ այցելել: Դպրոցի պատից այն կողմ պետական սահմանն է, ու երեխաները ճաշ ուտելիս պատուհանից տեսնում են փշալարեր: Ամեն օր, դպրոց գնալիս, դաս անելիս, հաց ուտելիս տեսնում են… փշալարե՛ր: Մարդիկ չունեն տրամադրություն: Բայց տոկուն են, հույս ունեն, հավատում են:

Ինչու չի կարելի գոնե այս ցուցանա՞կը նորմալ սարքել: Ես հասկանում եմ մարդկանց:

Գրում է ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում