Գոռգոռոցներ, քաշքշոց. ՊՆ–ի մոտ իրավիճակը լարվ...

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։

Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը ևս ծնողները ակցիա էին իրականացմնում ՊՆ-ի դիմաց, որի շրջանակներում փակել էին նախարարության մուտքերն ու ելքերը։

Նշենք, որ այս պահին ծնողներից մի քանիսը շենքի ներսում հանդիպման են մասնակցում։