
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ անձն իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ այլ երկրից ՀՀ տարածք է ներմուծել ընդհանուր 42.400 տուփ ծխախոտ, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 15 մլն 9 հզր 600 դրամ ակցիզային հարկ։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։