Շուտով կարևոր բան է բացահայտվելու. Անդրանիկ Ք...

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված լավ բացահայտում կլինի: 

 Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: 

«Մոտ օրերս մի լավ բացահայտում է լինելու: Դա Հայաստանի համար շատ կարևոր է»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ բացահայտումն անվտանգային ոլորտի հետ կապված է: 

Նա այս պահին այլ մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով, որ հետո հանրությանն անպայման կներկայացվի: