Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող ան...

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես:

Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների և մարտական խնդիրների առանձնահատկությունների​ ​ վերաբերյալ։